«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

ՈՒժը միջազգային հարաբերությունների արտարժույթն է

ՈՒժը միջազգային հարաբերությունների արտարժույթն է
22.01.2026 | 15:09

Չունես ուժ, ունակ չես կամ ցանկություն չունես այն գեներացնել և կուտակել, այնուհետև դնել դիվանագիտության և պետական ռազմավարական շահերի սպասարկման հիմքում՝ անելիք չունես միջազգային հարաբերություններում։

Միջազգային իրավունքը միջազգային հարաբերությունների գործիքներից մեկն է։ Այն նույնպես խարսխված է ուժի և ուժի կիրառման պոտենցիալի/պատրաստակամության վրա։ Չկա ուժ` չկա միջազգային իրավունք։ Չկա ուժային բալանս միջազգային հարաբերություններում` չկա միջազգային իրանունք։ Եթե ունակ ես ակումուլացնել ուժ, կապիտալիզացնել այն և պետք եղած դեպքում ցուցադրել կամ կիրառել՝ ուրեմն ունակ ես նաև օգտագործել միջազգային իրավունքը հոգուտ քեզ և քո ռազմավարական շահերի։ Եթե կուզեք` սա միջազգային հարաբերությունների առաջին երկաթե օրենքն է, որից չես փախչի։

Թույլը, տկարն ու անճարը միջազգային իրավունքից չի կարողանում օգտվել այնպես, ինչպես կաներ ուժեղ պետությունը։

Սովորենք տարբերել և տարբերակել միջազգային հարաբերությունները միջազգային իրավունքից։ Վերջինս ենթարկվում է առաջինի կողմից առաջ քաշված կառուցվածքային օրակարգերին, եթե չասենք՝ քմահաճույքներին։

Ինչպես արդարությունն ինքն իրենով չի վերականգնվում առանց կոնկրետ վերականգնող ունեցողի, այնպես էլ միջազգային իրավունքը ինքն իրենով չի աշխատում միջազգային հարաբերություններում։ Աշխատեցնող է պետք։

Եվ, այո՛, Հայաստանն Արցախով այլ քաշային կատեգորիա էր միջազգային հարաբերություններում, Հայաստանն առանց Արցախի` այլ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ