Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Գեղցու զարգացած տեսակի «դիվանագիտական հմտությունները»

Գեղցու զարգացած տեսակի «դիվանագիտական հմտությունները»
10.02.2026 | 15:08

ՔՊ-ականների պես ճղճիմ ստրկամիտներ մենք երբևէ չենք ունեցել մեր նորանկախ պատմության պաշտոնյաների մեջ, ու երբ ասում ենք՝ վատի և վատագույնի միջև ընտրություն, ապա հասկացեք, որ սրանք վատագույնից էլ անդին են՝ դեպի (-) ամսահմանություն:

Սրանք այնպիտի մի անմխիթար ցայտնոտի մեջ են, այն աստիճան են սարսափահար եղած մտքից, որ իրենք շուտով հրաժեշտ են տալու իշխանությանը, որ խելագարի մոլուցքով ամեն պատահած բան ներկայացնում են որպես իրենց ձեռքբերում, դե, իսկ եղած ու չեղած ձախողումները բարդում են, բնականաբար, նախկինի վրա:

ԱՄՆ փոխնագահի այցը սրանք էնպիսի մի մեծ շուքով են տոնում, իբր քպ-ի ու փաշինյանի «աստվածատուր դիվանագիտական հմտությունների» շնորհիվ է, որ նա ՀՀ-ում է, որ պահի տակ նույնիսկ խղճահարություն են առաջացնում:

Սրանք բացարձակ տեղյակ չեն, թե Վենսի ու Թրամփի կալիբրի պետպաշտոնյաները ոնց են ծաղրում իրենց՝ գեղցու զարգացած տեսակին, որ իրենք այդ մարդկանց համար նույնիսկ մի մրջյունի ու մի մոծակի արժեք էլ չունեն, որ այսօր իրենք նույնն են ԱՄՆ-ի համար, ինչ՝ Կարմիր լապտերների փողոցում վաճառքի տիկնիկները (կանայք էլ չէ, տիկնիկները):

Ու հիմա, երբ մեկ շաբաթից կամ մեկ ամսից, Աստված մի արասցե, Իրանի դեմ հարձակում սկսվի, ու իրենք սուս ու փուս ի կատար ածեն իրենց հերթական պետական դավաճանությունը, այն է՝ Իրանի դեմ քայլեր ձեռնարկեն, գիտե՞ք՝ ինչ են ասելու հետայդու… Գիտեք, էլ չկրկնեմ. ռուսն ու նախկինը կան ու կան:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4363

Մեկնաբանություններ