Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչ տեղի էր ունեցել լոռեցի տնքտնքացող պապի ու հյուր եկած թոռան հետ․
- Պապի, որ մի կարմրաթուշ, ջրալի տանձ ըլի, կուտե՞ս։
- Հա, բալա ջան, ու՞ր ա, դե տուր:
- Պապի, կա ոչ, նապրիմեր եմ հարցնում:
- Դե կա ոչ, կա ոչ, ջհանդամին լինի:
Պարզապես, կարիք չկա այդ միջոցառումից պրոպագանդիստական աջապսանդալ եփել ու «իրեք մանեթանոց» ողբ ու կական կապել, թե՝ էս ի՞նչ զուլում էր, բա որ արջը կատաղի՞, բա որ մոլլեքը բարկանա՞ն...
Հանգիստ կացեք, ապրիլի 1-ին այս միջոցառման և՛ «դաբրոն» է ձեռք բերվել, և՛ դետալները քննարկվել ու ճշգրտվել։
(Հրեն, եվրոպայի ճայը՝ Կայա Կալասը, Ալիևի մոտ է թռչում...)։
ՈՒ ի՞նչ զարմանալի բան կա «Պատվո Լեգիոնի» շքանշան ստանալու մեջ:
Արցախի կորստի ճարտարապետները կունենան, կորստի պրարաբը չի ունենա՞։
Կյա՞ժ ա, ի՛նչ ա։
Արդեն չեմ զարմանում, թե ինչու՛ ենք էս օրին։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ