ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դավաճանության ձեր մասնաբաժինն ունեք

Դավաճանության ձեր մասնաբաժինն ունեք
12.11.2025 | 16:12

Աշխարհի երեսին կա՞ ավելի մեծ ոճրագործություն, քան պատերազմող երկրի ղեկավարի կողմից, պատերազմը դեռ չավարտված, մեն-մենակ, գաղտագողի, բոլորից թաքուն երկիր ծախելը: Չկա՛: ՈՒ բոլորդ էլ համոզված եք, որ չկա: Եվ համոզված լինելով հանդերձ, ոմանք էս ոճրագործի փաստաբանն են դարձել հիմա ու մեղմացուցիչ դեպք հանցանացներ են որոնում: Դուք ինչ է, լրի՞վ եք ապուշացել, թե՞ ինքներդ ձեզ եք փորձում արդարացնել, որ երկուսուկես տարի սիրահոժար դեմ եք տվել ականջներդ, որ լապշա կախեն: Ոչ մի կերպ չեք ուզում ընդունել խաբված ու դավաճանված լինելու իրողությունը, որովհետև չխաբված ու չդավաճանված լինելն ավելի սփոփիչ է, ավելի ձեռնտու է, ավելի ապահով է: Որովհետև, եթե ընդունեք, ստիպված եք լինելու համակերպվել նաև այն ծանր փաստի հետ, որ ուղիղ երկուսուկես տարի գովերգել եք դավաճանին և ուրեմն ինքներդ էլ դավաճանության ձեր մասնաբաժինն ունեք: Սա՛ է: ՈՒրիշ պատճառ չունի ոճրագործին արդարացնելը:

Ձեզ գրող ու մտավորական համարող ողբասացներ:

Զօրուգիշեր զինվորի համար «արցունք թափող», հող հանձնողին հողին հանձնող արհեստավարժ «դագաղագործներ», որ արդեն լծվել եք ԶԻՆՎՈՐ ու ՀՈՂ անարգողին գիլյոտինից փրկելու գործին:

Դուք բոլորդ նիկոլ եք:

12. 10. 2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 13273

Մեկնաբանություններ