Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

«Ով Մեղրիով ադրբեջանցիներին ճանապարհ տա, իր ձեռքը պետք է կտրի». Սպարտակ Սեյրանյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը

«Ով Մեղրիով ադրբեջանցիներին ճանապարհ տա, իր ձեռքը պետք է կտրի». Սպարտակ Սեյրանյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը
13.11.2020 | 22:02

Ով Մեղրիով ադրբեջանցիներին ճանապարհ տա, իր ձեռքը պետք է կտրի, Ազատության հրապարակում դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը հիշեցրեց տարիներ առաջ Փաշինյանի՝ թերթում գրած խոսքերը: «Ես չեմ ուզում՝ քո ձեռքը կտրես, ուզում եմ՝ էդ ձեռքով հրաժարականդ ստորագրես ու գնաս: Իր «ղազագիրը» փոխելու շանս ունենք: Նոր բանակցող պետք է գա, ով Հայաստանը մետր առ մետր հետ բերի», - նշեց նա:

Դիտվել է՝ 4388

Մեկնաբանություններ