Նարեկացի․ «Լույսիդ ճառագայթը փարատում է խավարը,
սրտիս մթությունից ինձ առաջնորդիր դեպի քեզ»։
Նարեկացին անկեղծ է իր խոսքում․ նա չի փորձում թաքցնել, թե հոգին միշտ չէ, որ լեցուն է լույսով։
Մարդու ներաշխարհում խավարը ոչ թե բացառություն է, այլ բնական իրողություն։
Այն գալիս է հուսահատության, վախի, կորստի ու չպարզաբանված հարցերի տեսքով։ Եվ հենց այս մթությանն է նա դիմում՝ ոչ թե մերժելով կամ ժխտելով այն, այլ ընդունելով ու հավատալով, որ լույսը կարող է ներս թափանցել։
Այս տողերում կա մեծ հոգեբանական ճշմարտություն․ մարդը չի կարող ամբողջությամբ ազատվել խավարից, բայց կարող է սովորել ապրել նրա հետ՝ չմոռանալով, որ լույսի հնարավորությունն անպայման կա։
Թեպետ մենք երբեմն սպասում ենք մեծ պայծառացման, իրականում բավական է միայն մի փոքր ճառագայթ՝ ճանապարհը բացելու և վստահություն ներշնչելու համար։
Մտորում.
Կյանքի ամենադժվար պահերը սովորաբար այն ժամանակ են գալիս, երբ թվում է՝ ներսում ոչինչ չի շարժվում։
Հավատը լռում է, հույսը մարում, իսկ ուժերը՝ սպառվում։ Բայց հենց այդ պահին է կարևոր հիշել Նարեկացու պատգամը․ խավարը երբեք վերջնական չէ։ Նույնիսկ մի բարակ ճառագայթը կարող է վերակենդանացնել հույսը, կարող է հիշեցնել, որ ոչինչ անուղղելի չէ, որ դեռ կա ճանապարհ առաջ։
Միգուցե լույսը միշտ չի գալիս ուժեղ և պայծառ, բայց գալիս է՝ որպես հիշեցում, որ շարժումը շարունակվում է։ Իսկ դա արդեն բավական է, որ մարդը ոտքի կանգնի։
Իսկ մենք մեր կյանքում այդ ճառագայթը գտնելու՞ ենք, թե՞ կնստենք խավարի մեջ՝ սպասելով, որ ուրիշը այն վառի մեզ համար։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Ասում են...
Ասում են… Ինչո՞ւ մենք 2020 թվականին այդ պատերազմը չկանխեցինք։ Չէ՞ որ կարող էինք կոշտ զգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում թույլ չենք տա։ Եվ ոչինչ էլ չէր լինի
Ասում են… Եթե չլիներ մեր չարամիտ միջամտությունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, հայտնվելու էր Ռուսաստանի պաշտպանության ներքո
Ասում են… Պարադիգմի կտրուկ փոփոխությունը և անցումը դեպի Եվրամիության հարթակ, մեր կարծիքով, անխուսափելիորեն կապված կլինի ՀՆԱ-ի անկման և հայկական բիզնեսին, տնտեսությանն ու Հայաստանի հասարակ քաղաքացիների կենսամակարդակին լուրջ հարվածների հետ։
Ասում են… Դոնալդ Թրամփի գլխավորած հանրապետական վարչակազմի ԱՄՆ-ում իշխանության վերադարձով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային գործընթացների Վաշինգտոնի ըմբռնումը նոր հարթություն է ձեռք բերել: Հունվարի 15-ին Սենատում այս հարցի վերաբերյալ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն շատ խոսուն հայտարարություններ արեց։
Ասում են Եթե ինչ-որ մեկը սեփական պատմությունը խեղաթյուրում է թշնամու բարեհաճությանը արժանանալու համար, նա հարգանքի արժանի չէ: Թուրքիան Հայաստանի հավերժական թշնամին է, նրանք հավերժական անեծքի տակ են հայոց կոտորածը կազմակերպելու համար:
Ասում են… «Զանգեզուրի միջանցքը» ներկայիս տեսքով մաքուր թուրքական պրոյեկտ է: Այդ միջանցքով Ադրբեջանը ոչնչից ստանալու է տարեկան 1,5 մլրդ դոլար եկամուտ, իսկ Թուրքիայի առջև բացվելու են Կասպից ծովի դարպասները, և մուտք է գործելու Կենտրոնական Ասիա
Ասում են Ռուսաստանի նախագահ Պուտինը Զանգեզուրի միջանցքի մասին ոչ մի նոր բան չի ասել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե այս հարցում Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան ինչպես են «ընտելանալու» միմյանց:
Ասում են… Ռուսաստանի տարածքին հեռահար ճշգրիտ զենքերով հարվածներ հասցնելու հնարավորություն ՈՒկրաինայի ԶՈՒ-ն չունի, հետևաբար, եթե հայտարարվում է, որ ՈՒկրաինային թույլատրվում է նման հարվածներ հասցնել, ապա դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ուղիղ մտնում է կոնֆլիկտի մեջ Ռուսաստանի հետ
Ասում են… Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պատմական իրադարձություն էր, քանի որ այն նշանավորեց Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի փոփոխությունը։ Ավելի քան 30 տարի Հայաստանն այդպիսի դաշնակից էր, բայց հիմա որոշել է անցնել Արևմուտքի կողմը՝ ներառյալ Ֆրանսիան, ԵՄ-ը և ԱՄՆ-ը
Նիկոլն արգելել է իրեն նկարել Արարատների ֆոնին Ըստ մերձնիկոլական շրջապատից տարածվող լուրերի` կապիտուլյանտ ոչնչությունը հրահանգել է իր աշխատակազմի լուսանկարիչներին և օպերատորներին իրեն չպատկերել Արարատ լեռների ֆոնին:
Ասում են… Մի շարք երկրներում, ցավոք, նաև Հայաստանում մեծ խանդավառություն չկար այն հարցում, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ վերահսկեր Հայաստանով լոգիստիկ ճանապարհը Նախիջեւանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։ Այստեղ, նախ և առաջ, Թուրքիայի շահն է
Ասում են… Ես հստակ ասել եմ՝ նյութական որևէ ակնկալիք, կլինի կազմակերպություն կամ անձ, եթե ինքը ներգրավված է այս շարժմանը, չի կարող ունենալ, սկսած ինձնից, փոխարենը՝ մենք բոլորս կստանանք Հայրենիք ու Պատիվ
Ասում են… Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրականը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան՝ բուն Հայաստանում
Ասում են Մարտի 8-ից առաջ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատները զգուշացնում էին իրենց քաղաքացիներին զգույշ լինել Մոսկվայում՝ չասելով, թե ինչ է կատարվում
Ասում են… Իհարկե, Բրյուսելը շահագրգռված է Հայաստան-ՀԱՊԿ կապի թուլացմամբ, իսկ Դաշինքի պաշտոնական խոսնակները մեկ անգամ չէ, որ հանրային լավատեսություն են հայտնել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման Հայաստանի հեռանկարների վերաբերյալ
Տարածաշրջանային
Ղազախստանից ներկրվող ցորենի ինքնարժեքը Փոթիով ներկրվող ցորենի ինքնարժեքից դժվար թե ցածր լինի
Ցորենը Հայաստան է մտել ոչ թե Ադրբեջանից՝ հայ-ադրբեջանական սահմանով, այլ՝ Ղազախստանից Ադրբեջան, այնտեղից՝ Վրաստան, հետո նոր՝ Հայաստան:
Բացառված չէ, որ նախկինում ցանկացած ապրանք կարող էր որևէ երկրից մտնել Ադրբեջան, հետո՝ Վրաստան, այնուհետ՝ Հայաստան: Ընդամենը Ադրբեջան մտնելիս այն պիտի ձևակերպվեր որպես Վրաստանի համար նախատեսված բեռ...