ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ներկայումս գործող ներման ինստիտուտը հիմնականում հիշեցնում է ցարական Ռուսաստանի նույնանուն համակարգը

Ներկայումս գործող ներման ինստիտուտը հիմնականում հիշեցնում է ցարական Ռուսաստանի նույնանուն համակարգը
29.03.2026 | 14:45

Համաներման հարցը ներկայումս արդիականություն է ձեռք բերել ոչ այնքան այն պատճառով, որ այն տևական ժամանակ անտեսվել է, որքան կոնկրետ դատապարտյալի ներման ինստիտուտի անկատարության հենքով։ Ցավոք, ներկայումս գործող ներման ինստիտուտը հիմնականում հիշեցնում է ցարական Ռուսաստանի նույնանուն համակարգը։ Ըստ այդմ էլ առկա համակարգը չի նպաստում այդ գերկարևոր ինստիտուտի կայացմանը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։

Նախ, դատապարտյալին ներում շնորհելու հարցը Սահմանադրության 135֊րդ հոդվածով բացառապես վերապահված է Հանրապետության Նախագահին, ուստի ներման գործընթացում կառավարությանը և վարչապետին, ըստ էության, վճռորոշ դեր վերապահելը լրջագույն աղերսներ ունի իրավաչափության հետ։ Մասնավորապես, հարկ է արմատապես վերանայել ներման հանձնաժողովի կազմին ներկայացվող պահանջները և ընդհանրապես կազմը վարչապետի որոշմամբ հաստատելը։ Այդ հանձնաժողովը պետք է գործի անմիջապես Հանրապետության Նախագահի ենթակայության ներքո, իսկ կազմում հարկ է ներգրավել հիրավի անկախ և միանշանակ արհեստավարժ մարդկանց։

Հարկ է վերանայել խնդրագրի պահանջը, քանզի դա վերածվել է սոսկ ցանկացած իշխանությանը լոյալ վերաբերմունքի ուղիղ ցուցիչի։ Բացի այդ, իրավունքի իրացումը իրավաչափ չէ պարտադիր փոխկապակցել խնդրագրի հետ՝ եթե ներելու հիմքեր կան, ապա դատապարտյալը կարող է ներվել, եթե պարզապես չի առարկում, թեպետ՝ անգամ առարկությունն է վիճահարույց։ Ներման գործընթաց կարող է նախաձեռնվել նաև այլ անձի միջնորդության հենքով։

Վերջապես, հարկ է հստակ սահմանել ներման հիմքերը՝ հնարավորինս նվազեցնելով կամայականության դրսևորումները։

Այսքանը զուտ հանրամատչելի հարթությամբ, իսկ գիտագործնական ասպեկտով այս ինստիտուտը հարկ է համալիր բարելավման նյութ դարձնել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ