Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Էժան բենզինը կարող է շարժիչներ աշխատեցնել, բայց կարող է նաև նվաստացնել ու գերեվարել

Էժան բենզինը կարող է շարժիչներ աշխատեցնել, բայց կարող է նաև նվաստացնել ու գերեվարել
29.12.2025 | 12:46

Կան մարդիկ, որոնք շատ բան ունեն, հարոստ են՝ գողեր, մաֆիոզներ, մարմնավաճառների շահագործողներ և այլն։ Նրանց ունեցվածքը իրական է, չափելի, շոշափելի, տեսանելի։ Բայց եթե անկեղծ՝ ուզո՞ւմ ենք այդպիսի հարստություն։ Կարծում եմ, բոլորս էլ գիտակցում ենք, որ ոչ ամեն եկամուտ է մարդուն պատիվ բերում, ազնվացնում։

Որ երկիրը տնտեսապես զարգանալու քայլեր պետք է անի՝ բնական ու ակնհայտ է։

Որ Հայաստանը առևտուր անի, վերականգնի տնտեսությունը, կապեր ստեղծի, շուկաներ գրավի՝ անհրաժեշտություն է։

Ոչ ոք միայն խորհրդանիշներով չի ապրում։ Բայց յուրաքանչյուր տնտեսություն ունի իր լուռ ենթատեքստը․ ի՞նչ գնով և ո՞ւմ հաշվին։

Էժան բենզինը կարող է շարժիչներ աշխատեցնել։ Բայց կարող է նաև նվաստացնել ու գերեվարել։

Պատմությունը հնարավոր չէ չեզոքացնել բենզալցակայանում։ Ինքնությունը լիտրերով չի հաշվվում։ Իսկ սրբությունները չեն կորցնում իրենց արժանապատվությունը միայն այն պատճառով, որ «շահավետ չեն»։

Իրականում հարցն այն չէ թե առևտուր անե՞լ, թե ոչ, այլ՝ ինչպե՞ս։

Ոչ թե՝ ո՞ւմ հետ, այլ՝ ի՞նչ ենք մոռանում դրա ընթացքում։

Ոչ թե՝ ի՞նչ արժե, այլ՝ ի՞նչին է ծառայում թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ։

Հարստությունը թվերի հետ է կապված։ Պատիվն ու բարոյականությունը՝ ապրելակերպի, կեցվածքի, դիրքորոշման։

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3117

Մեկնաբանություններ