«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Մարդկային կյանքը չի կարող դառնալ քաղաքական հաշվարկի նյութ

Մարդկային կյանքը չի կարող դառնալ քաղաքական հաշվարկի նյութ
18.01.2026 | 18:26

Քաղաքական ցանկացած պայքար ունի մեկ անանց սահման՝ մարդկային կյանքը։ Այդ սահմանը չի կարող լինել բանակցելի, հարաբերական կամ երկրորդական։

Քաղաքական դրդապատճառներով կալանավորված Նարեկ Սամսոնյանի առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է, որը պետք է լսելի լինի բոլորի համար՝ անկախ քաղաքական դիրքերից։

Մարդկային կյանքը չի կարող դառնալ ճնշման գործիք, քաղաքական հաշվարկի նյութ կամ լռությամբ ընդունվող «ֆոնային ռիսկ»։ Այստեղ այլևս խոսքը դիրքորոշումների մասին չէ, այլ պատասխանատվության։

Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դա է պահանջում էլեմենտար բանականությունն ու մարդկային նվազագույն կարեկցանքը, ինչպես նաև` պարտքը:

Լռությունն այս պահին չեզոքություն չէ։

Լռությունը մասնակցություն է։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ