«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Հայ Եկեղեցին այլևս չի կարող իր գործերն ապահով վարել Հայաստանում

Հայ Եկեղեցին այլևս չի կարող իր գործերն ապահով վարել Հայաստանում
20.01.2026 | 12:24

Սա Ավստրիայի Սանկտ Փյոլթն (Sankt Pölten) քաղաքն է։ Այստեղ է կայանալու Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը։

Այս նորությունը ոչ մեկիս չի զարմացնում, քանի որ գիտենք՝ Հայ Եկեղեցին այլևս չի կարող իր գործերն ապահով վարել Հայաստանում, թեպետ այդ իրավունքը երաշխավորված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային բազում կոնվենցիաներով։

ՈՒ սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանն օկուպացված է, իսկ իշխանության ղեկը զավթած ուժը թշնամական շահերի սպասարկող է։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ