Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ծեծկռտուք ֆինանսների նախարարությունում

Ծեծկռտուք ֆինանսների նախարարությունում
21.12.2012 | 17:44

Դեկտեմբերի 21-ին ժամը 12.00-ին ֆիննախարարության իրավաբանական վարչությունում կրքերն այնքան են թեժացել վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանի և գլխավոր մասնագետ Հ. Աճեմյանի միջև, որ վերածվել են ծեծկռտուքի, որին խառնված է եղել նաև վարչության նորանշանակ պետ Ա. Հարությունյանը։ «Հրդեհը» մարվել է նախարարի տեղակալների և այլ պաշտոնատար անձանց միջամտության շնորհիվ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, «շան գլուխը» թաղված է իրավաբանական վարչության պետ Ա. Հարությունյանի և Ա. Բադալյանի անձնական հարաբերությունների մեջ։ Ասում են` սա երկրորդ դեպքն է, և նշում են, որ վարչության պետը նպատակ ունի ազատվելու նշված աշխատակցից։ Ո՞րն է իրական պատճառը։ «Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, համաձայն որի ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել «ծեծկռտուք», չի համապատասխանում իրականությանը: Նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջև, որոնցից մեկը` իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը` «ՀՀ քաղծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն Արմեն Բադալյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու համար»,- նշեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից.


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ