ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Օբաման երդվեց վերջին անգամ

Օբաման երդվեց վերջին անգամ
22.01.2013 | 12:03

Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակավ երդվել է՝ երկրորդ և վերջին անգամ ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ։ Ներկա են եղել հարյուրհազարավոր ամերիկացիներ։
Երդման ժամանակ նախագահը ձեռքը դրել է Աստվածաշնչի երկու օրինակների վրա։ Դրանցից մեկը ժամանակին պատկանում էր Աբրահամ Լինկոլնին, մյուսը՝ Մարթին Լյութեր Քինգին։
Երդման տեքստից հետո Օբաման ելույթով դիմել է ժողովրդին, որի ընթացքում նա ներկայացրել է իր քաղաքականության հիմնական շեշտադրումները։ Մասնավորապես, նա անդրադարձել է կլիմայական փոփոխություններին, միգրացիոն քաղաքականությանը, զենքի շրջանառության վերահսկողությանը, կանանց և սեռական փոքրամասնությունների իրավունքներին։

Դիտվել է՝ 4102

Մեկնաբանություններ