Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով։ «Երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։               
 

Ակցիայի մասնակիցներից մեկը սադրիչ էր

Ակցիայի մասնակիցներից մեկը սադրիչ էր
28.07.2013 | 18:53

Ինչպես այսօր irates.am-ը տեղեկացավ, երեկ երեկոյան ակցիայի մասնակիցներից մեկը փորձել է կռիվ հրահրել: «Այդ տղան ակցիայի առաջին իսկ օրվանից մեզ հետ է եղել:Ոչ մի անգամ կասկածի առիթ չի տվել: Երեկ երեկոյան փորձում էր կռիվ հրահրել: Նա ինձ խնդրեց առանձին զրուցել, մի փոքր հեռացանք և վերջինս սկսեց ինձ անհեթեթ հարցեր տալ` կապված իմ կրթության, մասնագիտության, հավատի հետ: Նա հարցնում էր` հավատո՞ւմ եմ Աստծուն, թե՞ ոչ...Այնուհետև սկսեց ոգևորվել, ագրեսիվ կեցվածք ընդունեց: Երբ դա տեսա, ոստիկաններին նշան արեցի, որպեսզի օգնության գան: Մինչև ոստիկանների մոտենալը, նա սկսեց հայհոյել ինձ, փորձեց հարվածել, ոստիկանները միանգամից նրան մեկուսացրեցին, բայց նա շարունակում էր հայհոյել: Նրան տարան ոստիկանական բաժանմունք: Մենք երկուսս էլ այնտեղ ցուցմունք տվեցինք: Այդ անձնավորությանը շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց` հանգստացնող ներարկելու: Ենթադրվում է, որ նա հոգեկան խնդիրներ ունի, որովհետև ոստիկանությունում ևս ոչ ադեկվատ պահվածք դրսևորեց»,-պատմում էր ակտիվիստ Վահագն Մինասյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ