«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Նախագահը ասաց և վերջակետ դրեց

Նախագահը ասաց և վերջակետ դրեց
12.12.2017 | 09:51

Անցած շաբաթ ՏԻՄ ոլորտը ցնցվեց. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացեիբաց հայտարարեց, որ թույլ չեն տալու համայնքի ղեկավարներին փոշիացնել պետական միջոցները: Ավելին, նախագահը հստակ հասկացրեց, որ քաջատեղյակ է որոշ համայնքապետերի վայ-գործունեությանը:


Սա, իհարկե, լուրջ մեսիջ էր ՏԻՄ ոլորտին` խաղի կանոնների փոփոխության խստացման մասին: Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը վաղուց սպասված էր։ Գաղտնիք չէ, որ 21-րդ դարում համայնքներից շատերը չունեն ենթակառուցվածքային համակարգ, ինչն էլ սոցիալական դժգոհության պատճառ է դառնում։
Մեկ տարի է` կառավարությունը խոսում է ներդրումային դաշտի գրավչության ապահովման անհրաժեշտության մասին, հարց է առաջանում, արդյո՞ք այդ քաղաքականությունը հնարավոր է իրականացնել, եթե մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, տարրական անհրաժեշտության ենթակառուցվածքների (կոյուղի, ջրամատակարարում, ճանապարհներ և այլն) խնդիրները լուծված չեն: Ի դեպ, ՀՀ նախագահը շեշտեց նաև, որ շատ համայնքներ թերացել են զարգացման ծրագրեր ներկայացնելու հարցում, ինչը ևս կառավարության հանձնարարականն էր։


Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր խոսքը ասաց և, կարծես, վերջակետ դրեց։ Վերջակետ, որը շատ կարևոր է համայնքների խոշորացման քաղաքականության իրականացման շեմին:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ