ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ալավերդցիները երեխաներին հանում են մանկապարտեզից

Ալավերդցիները երեխաներին հանում են մանկապարտեզից
24.11.2018 | 20:06

Ալավերդու բնակիչների սոցիալական վիճակը գնալով վատանում է: Պղնձաձուլական գործարանում աշխատում են 2/3-ով և դեռ չգիտեն էլ՝ կվերադառնա՞ն նախկին ռեժիմին, թե՞ ոչ: Ձուլարանի աշխատակիցները դժգոհում են ֆինանսական վիճակից, աշխատավարձերը կրճատվել են, ստացածները մի բան չի, վաղվա օրն էլ անհայտ է: «Քաղաքում իրադրութունը գնալով վատանում է: Խանութներում ապառիկով ոչինչ չեն տալիս, մարդկանց ձեռքին փող չկա: Մի մասն արդեն մտածում է արտագնա աշխատանքի մեկնելու մասին: Մանկապարտեզի վճարը չենք կարողանում վճարել ու ստիպված երեխաներին հանում ենք մանկապարտեզից»,- Իրատեսի հետ զրույցում ասաց ալավեդցիներից մեկը:


Վերջիններս մեծ հույսեր էին կապում երեկ տեղի ունենալիք հանդիպումից, բայց պարզվում է, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի տնօրեն Վալերի Մեջլումյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հանդիպումը տեղի չի ունեցել: «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի փոխնացմամբ՝ հայնտնի էլ չի, թե հաջորդ հանդիումը երբ տեղի կունենա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ