ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կանչեք, կգամ. Սաակաշվիլին պատրաստ է հայրենիք վերադառնալ

Կանչեք, կգամ. Սաակաշվիլին պատրաստ է հայրենիք վերադառնալ
03.12.2018 | 18:36

Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին տեսաուղերձով դիմել է Թբիլիսիի կենտրոնում հետընտրական ցույցեր անող մարդկանց ու ասել, թե որ դեպքում է հնարավոր իր վերադարձը: Նշենք, որ Թբիլիսիում նախագահական ընտրության արդյունքները վիճարկող ընդդիմությունն իշխանություններին երկու շաբաթ ժամանակ է տվել՝ լուծելու համար ներքաղաքական ճգնաժամը՝ բացառապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:


Նա ասել է, որ չի ճանաչում Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: «Երբ ես անհրաժեշտ լինեմ, երբ միայն զանգահարեք, ես Վրաստան կվերդառնամ և ձեզ հետ միասին կպայքարեմ մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Վրաստանում նայեմբերի 28–ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էր, որոնց արդյունքներով հաղթել էր Սալոմե Զուրաբաշվիլին՝ ստանալով ընդհանուր քվեների 59.52 տոկոսը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ