Նիկոլական քարոզիչները փորձում են սևացնել Շարժումն էն «փաստարկով», որ դրան աջակցում են «մոսկվայաբնակ հայ կրիմինալ շրջանակները»:
Արա, դուք գոնե տեսե՞լ եք, թե ով է աջակցում ձեր նիկոլին...
Նիկոլ Անհողը երեկ Վեդի էր գնացել: Նիկոլի հետ հանդիպան մասովկան ապահովելու համար երեխաներին էին ամֆիթատրոն բերման ենթարկել, ձեռքի հետ էլ երեխաներին օգտագործում էին Նիկոլի PR-ի համար՝ կադրից դուրս թողնելով կապիտուլյանտի սարսափի և վախի ապացույցները՝ հարյուրից ավելի թիկնազորն ու երեխաներին մետաղորսիչների միջով անցկացնելը:
Մենք (դու, նա, ես) հարկեր ենք վճարում: Մենք (դու, շինարարը, հրուշակագործը, զոդողը, հանքափորը, հողագործը, անասնապահը և այդպես շարունակ) արժեք ենք ստեղծում, ապահովում ենք երկրի տնտեսական կենսունակությունը:
Կա՞ մի երկիր, որտեղ մարդիկ պետություն են պահում, որպեսզի պետությունն իրենց պաշտպանի, իսկ պետությունը ամեն առիթով հայտարարում է, թե կամավորներ են պետք...
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...