ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ասուլիսին չհնչեցրած հարցեր

Ասուլիսին չհնչեցրած հարցեր
17.07.2025 | 14:39

Էն, որ կողակցիդ նախաձեռնած նորաձեւ կրթվածի ոճով ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էիր՝ «մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ»՝ այս կարգախոսո՞վ ես առաջնորդվելու Վեհարան ներխուժելուց:

Չես կարծու՞մ, որ ճիշտ կլինի չթլպատված լինելուդ ցուցիչը նկարես, փակցնես ճակատիդ եւ, կանգնելով «խաղաղության խաչմերուկում», դրանով փարատես ողջ քրիստոնյա աշխարհի մտահոգությունը:

Չես կարծու՞մ, որ անասնաբույժ հոգեբաններին հերթական անգամ առիթ տվեցիր տեղայնացված ապացուցելու, որ ոչխարները մոթվելուց առաջ կատաղում են:

Այս հարցերը մտապահիր, որ հաջորդ ասուլիսին անպայման անդրադառնաս։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 6024

Մեկնաբանություններ