ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Քանի դեռ էս ժողովուրդը ուշքի չի եկել

Քանի դեռ էս ժողովուրդը ուշքի չի եկել
28.08.2025 | 20:19

Դու ամե՛ն ինչ ես:

Կուզենաս՝ հայրենիք կվաճառես, մարդ կսպանես, բերդ կնստեցնես, էսեմեսներով «մարդկանց» գործի կնշանակես ու կազատես, ու՞մ ուզենաս՝ փող կբաժանես…. Այսինքն՝ հորդ դյուքանն է, ի՞նչ ուզենաս՝ այն էլ կանես, քանի էս ժողովուրդը ուշքի չի եկել։

Համլետ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7802

Մեկնաբանություններ