Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Մարդուկ-ջարդուկը

Մարդուկ-ջարդուկը
25.12.2025 | 16:36

(կամ՝ իրապատում հեքիաթ, որը Հովհաննես Թումանյանի ոճով, տեղ-տեղ էլ բառերով, հայտնապես հյուսվել է 2018-ի մարտի 31-ին՝ շաբաթ օրով, Գյումրիի Վարդանանց հրապարակում, և կավարտվի․․․ թվականն առայժմ անհայտ է։

Սարսափ պատումի ամփոփիչ նշանակներին՝ երկնքից ընկած երեք խնձորներին, տեր դառնալու հավակնորդները, զարգացումները չը՛չարակնելու նպատակով դեռևս չեն գաղտնազերծում ոչ միայն իրենց ինքնությունը, այլև դրվելիք վերջակետի ստույգ թիվը, ամիսն ու օրը)։

Ինձ կրտածների միաբան կամքով,

Ռեջեփ-Իլհամի գործուն օրհնանքով,

վեր կացանք մի օր, «обижник»-ների նարկոշաթայֆով, խուրջինը ուսիս, կաթոցով-բանով, գնացինք Գյումրի։

Անոն էր, Արոն էր, Մխոն, Տիկոն էր, Լենան էր, հերս (չէ՛, հերս չկար) ես էի, Չալոն, դուրս եկանք որսի։

Անունն էլ դրինք․․․

․․․ էդ հետո կնքին՝ «քայլք պատուհասի»։

Գնում էինք, ուտում-խմում, ձեռներս ընկած ճենճոտ լաթով արագաչափերի աչքը «ջարդում»,

«Յաշիկների» վրա թքում, վայրահաչում ու խրխնջում։

Որտեղ գյուղ էր՝ հպարտ գնացինք։

Գեղացիներին՝ ի սեր լույսի մարտնչողներ մատուցվեցինք։

Խոտոր տեղերում կռացած գնացինք, առ Սաշիկ էլ «сердечный привет» առաքեցինք։

Որտեղ դար-դուրան էր, մեր «ապրանքը» մեյդան բերինք, ծուխ արեցի՜նք ու ծակվեցի՜նք։

Երանությունը չալաղաջով փաթաթեցինք ու իմ քաշած յաթրջիով վայելեցինք։

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ․․․ մինչ երկիրը դարձրինք համակուլ ճահիճ։

ՈՒ էս ճահճում մեզ միացավ մի խումբ բիճ․ մեկն՝ անտրուսիկ, մյուսն՝ անկոշիկ, շատերի հագին էլ իսկի շոր չկար, գլխներում էլ՝ հոդաբաշխ միտք։

Մին էլ ըհը՜, մտիկ տանք, որ ի՜նչ․․․ մի ընկեցիկ հանդերձներն է ճղճղում, չունեցած գլուխը պատեպատ խփում ու բառաչում․

- Թքեմ քո դոշին, Արցախի դրոշին։

Մի սուտ երկրապահ էլ, կոկորդ է պատռում,

անցյալը ջնջել, թավիշ է երգում ու մկկում․

- Արցախը թոկ է մեր վզին, շե՛ֆ, զա՛րկ Արցախին։

Ճիշտ է, էլի՜, բա մեզ պե՞տք է՝ գորշ ու դժգույն ինչ-որ Շուշի։

- Մխո՛, տու՛ր Արցախին։

Թե՝ ես անզեն եմ։

- Արո, դու՛։

- Ես ագենտ եմ, թվանք չունեմ։

- Տիկո, դու՛։

- Ես լոճված եմ։

- Ռուբո՜, Սուրո՜։

- Մենք զարկելու մանդատ չունենք։

- Բա ի՞նչ անենք։

Ձեռիս սև-սպիտակ, թույլ ու տկար կախարդական մի փայտիկ կար։

Աչքս փակի, նշան դրի, մին էլ տրա՜ք, որ կրակեց, ես զարկեցի։

Որ զարկեցի՝ պայթեց ձայնը պատերազմի։

- Էդո՛, կրա՜կ։

- Ես տկար եմ։

- Անդո՛, դու՛։

- Կասկա չունեմ։

-Դդու՛մ, դու՛։

- Ես հանգած եմ։

- Վաղո՜, Հովո՜․․․

- Մենք փախած ենք։

- Բա ո՞նց անենք, ինչո՞վ ջարդենք։

- «Իսկանդերո՜վ»,- կանչեց մի ձայն։

Տիրում իսկի կրակած չեմ, «Իսկանդերը» ես ո՞նց քոքեմ։

Հզոր զենքը մեյդան բերինք։

Դավոն կրակեց՝ չկարաց,

Օնոն կրակեց՝ չկարաց, Մոսոն չկարաց, Սամոն չկարաց, Աննան էլ չկարաց։

Ես քաշեցի՝ 10 տոկոսով թնդացրի։

Լավ է՝ ձեռիս փայլուն-փայլատ, բանտիկակապ մի չագուճ կար։

Անսայր զենքս քաշեցի ու սուր շեղբով՝ ով մոտեցավ ես խփեցի։

Ես խփեցի՝ վեր գցեցի ու հաշվեցի՝

մեկը չունեցած կԱնֆետի համար,

մեկը՝ չքշած հեծանիվի,

մեկը՝ կերածս քացիների,

էս մեկն էլ․․․

- Կա՛նգ առ, ի՞նչ մեկ,- գոռաց մի ձայն,- հազարավոր տղաների գլուխ կերար, ա՛յ ջարդարար,

ա՛յ սերիական մարդասպան։

Պատերազմ է, ի՞նչ մարդասպան։

Առանց ջարդի ու կորստի բա կլինի՞։

Առանց կյանքեր, առանց մահեր, ի՞նչ հաղթանակ։

Ա՜յ հաղթանակ, ի՜նչ հաղթանակ։

- Տղե՜րք,- կանչեցի,- հարիսա անենք, յաթրջիով էլ մեր հաղթանակի կենացը խմենք։

Մեյդան բերինք անտակ մի պղինձ, մեջը լցրինք հավ ու բրինձ։

- Նարկոշ փնթիներ, բյուջեն եք լափում, էս ի՞նչ եք անում,- կանչեց մի նախկին։

Մինչ բամփեցի սրա գանգին,

ականջները ոլորեցի՝

КГБ-ի պադվալ ճամփի,

թնդաց ձայնը․

- Հարիսան է մեզ կանչում,

Սեղանն առատ,

Դիմացն Արարատ․․․

- Կա՛նգ առ, տխմա՛ր,

Արագածն է վահանը մեր, ի՞նչ Արարատ։

- Տղե՜ք,- ինձ ընդհատեց անփոխան մի երեսփոխան,- հարիսան սառեց, գդալներն առեք ու մոտ վազեք։

Արցախի բեռից ազատված,

արյունն աչքներս առած,

հողեր հանձնած, բայց հաղթանակած չտես-սոված,

վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք։

Ա՜յ հարիսա, ի՜նչ հարիսա։

Էնքան կերա, մինչև հերթական գդալի հետ․․․

Չեք հավատա նվաստիս, բա՞յց

Էջմիածինը խրվեց կոկորդիս,

սև հարիսա բերեց գլխիս։

Էլ ո՛չ աչքս բան տեսավ, ո՛չ էլ բերանս բան մտավ։

Բանադրա՞նք էր, զուլու՞մ էր, ի՞նչ էր։

Էս ի՞նչ էր․․․ ի՞նչ էր․․․

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ