«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Շնորհավորում եմ. ԵՊՀ-ի գույքի նկատմամբ հետախուզումը վերացվեց

Շնորհավորում եմ. ԵՊՀ-ի գույքի նկատմամբ հետախուզումը վերացվեց
26.12.2025 | 11:14

Ի՞նչ կլիներ, եթե Սորբոնի, Օքսֆորդի, Հարվարդի, Մասաչուսեթսի կամ գոնե Մոսկվայի համալսարանի գույքը հետախուզեին, դրա վրա կալանք կամ արգելանքներ սահմանեին:

Պատկերացրեցի՞ք:

Ինչպե՞ս այդ իրավիճակում իրենց կդրսևորեին Սորբոնի համալսարանի նախագահ Ժան Շամբազը, Օքսֆորդի համալսարանի ռեկտոր Քրիս Պատտենը, Հարվարդի համալսարանի ռեկտոր Լոուրենս Բեքոուն, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին կամ Բաումանի անվան համալսարանի ռեկտոր Անատոլի Ալեքսանդրովը:

Ասեմ՝ վերջիններս սոլիդ անձինք են և նման երևույթ թույլ չէին տա: Խնդիրները կլուծվեին արտադատական կարգով, գործը գույքի և դրամական միջոցների հետախուզմանը չէր հասնի:

Վերջերս ԵՊՀ-ն ջախջախիչ պարտություն կրեց դատարանում:

Ընդ որում, դատական գործընթացը տևեց շուրջ 4.5 տարի: Անցանք դատական բոլոր ատյաններով: Գործընթացի հետ կապված հրապարակվեց մի քանի տասնյակ հոդված և գրառում:

Ի վերջո, գործը հասավ Հարկադիրին: Վերջինս ԵՊՀ-ի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարեց, արգելանք դրեց ԵՊՀ-ի բանկային հաշիվների վրա:

Լավ, բա ամոթ չէ՞:

Պարադոքսալն այն է, որ ողջ դատական գործընթացի ընթացքում, դատարանի առաջարկությամբ կամ իմ նախաձեռնությամբ, մի քանի անգամ ԵՊՀ-ին հաշտվելու առաջարկ եմ ներկայացրել:

Մերժել են: Հենց դատարանի դահլիճում են մերժել: Եվ, որպես բոնուս ստացան գույքի հետախուզում և հաշիվների արգելափակում:

Ո՞վ է այս խայտառակության հեղինակը:

Առաջին հայացքից` ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն: Սակայն...

Լավ, ենթադրենք այդ մարդն ինձ հետ անձնական խնդիր ունի (թեպետ, մենք անձնական բնույթի խնդիրներ երբեք չենք ունեցել):

Նույնիսկ այդ դեպքում, բա որտե՞ղ էին նայում ԵՊՀ-ի Իրավաբանական ծառայության բարձր աշխատավարձ ստացող աշխատակիցները կամ գերհզոր հաշվապահները: Արդյո՞ք չգտնվեց նրանցից մեկը, ով կկանխեր ԵՊՀ-ի դերակատարմամբ այս խայտառակությունը: Ցավոք, չգտնվեց: Խնդիրն այն է, որ հիշատակված համալսարանականները ոչ թե Համալսարանն են սիրում, այլ Համալսարանից ստացած իրենց աշխատավարձը:

Եվ, թքած, թե ԵՊՀ-ն կխայտառակվի:

Իսկ ԵՊՀ-ն խայտառակվեց և կշարունակեր խայտառակվել, եթե ես Հարկադիրին չդիմեի ԵՊՀ-ի դեմ հարուցված վարույթը կարճելու վերաբերյալ խնդրանքով:

Դիմեցի, քանզի ԵՊՀ-ն ինձ համար արժեք է:

Այսքանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ