«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Հենց ուզում ես խոսել՝ մի հատ կարկանդակ կեր

Հենց ուզում ես խոսել՝ մի հատ կարկանդակ կեր
23.03.2026 | 16:29

Ով ընտրում է նրան, դառնում է առնվազն մինչև այդ նրա գործած յուրաքանչյուր տականքություն ընդունողն ու հաստատողը։

Էլ ձեզ մի դրեք խաղաղասերի տեղ։ Թե բա՝ ոչինչ, կվերապրենք այդ կորուստը, բայց թող էլ կռիվ չլինի։

Լսե՛ք, դուք ձեզ հաշիվ տալի՞ս եք ձեր մտքերի համար։ Էս երկիրը ձեր ավտոտնակը չի, որ վերապրեք նրա կորուստը ու «одолжение» անեք մնացածիս։ Էս երկիրը սրբության սրբոց է, որը ձեզանից արժանի միլիոնավոր մարդիկ հազարամյակներ շարունակ պահել են կյանքի գնով, եկեք դուք նրա հանձնումը մի վերապրեք, էդ ձեր քաշային կարգը չի։ Ձեր մաքսիմումը անարժեք, անհավասարակշիռ ու ցինիկ մարդուն սատարելն է, հանուն ձեր հարմարավետության, այն էլ՝ թվացյալ։ Դրանից ավելին մի խոսեք:

Հենց ուզում եք խոսել, մի հատ կարկանդակ կերեք:

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 4055

Մեկնաբանություններ