Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Պառակտումն այնքան է խորացել, որ վեր է ածվել ամենաիսկական թշնամանքի

Պառակտումն այնքան է խորացել, որ վեր է ածվել ամենաիսկական թշնամանքի
12.06.2026 | 09:25

Որ այս ընտրություններում հաղթող չի եղել, հասկացան բոլորը, բոլորից շուտ՝ «հաղթողները»:

Որ այս ընտրությունների «պարգևած» պարտություններն այլևս հնարավոր չէ հաշվել, դա ևս օր-օրի հասկանում և հասկանալու են բոլորը:

Ամենախոշոր պարտությունն այն չէր, որ ընդդիմադիր թևը չկարողացավ ՆՓ-ին հեռացնել, և նա կրկին մնաց իշխանության ղեկին, այլ այն, որ հասարակության պառակտումն այնքան է խորացել, որ այն արդեն պառակտություն չէ, այն այլևս վեր է ածվել ամենաիսկական թշնամության: Իսկ որ գնալով այդ թշնամանքը խորանալու է՝ կասկածի նշույլ չկա. «հաղթողների» առաջնորդի հունիսի 11-ի ասուլիսը վկա:

Ըստ ինձ հասած լուրերի՝ իմ հայրենի գյուղում, ընտրությունների հաջորդ օրը, «գյուղամիջյան անալիզի» շրջանակներում հնչել են տեսակետներ, որ այսուհետ «նիկոլականների» անգամ «մեռելին» պետք չէ գնալ: Իսկ գյուղերում իրար «մեռելի» չեն գնում միայն թշնամի ընտանիքները: Եվ դա այն դեպքում, երբ այս անգամ գյուղի բնակիչների ձայները բաշխվել են 3/1 հարաբերակցությամբ՝ հօգուտ ընդդիմության: Եթե դրան ավելացնեմ նաև «մատնիչների ինստիտուտի» տարրերի ի հայտ գալն ու «ծաղկում ապրելը», ապա կարելի է ասել, որ գյուղում միջանձնային կոմունիկացիան հասել է աղետալի մակարդակի:

Սրանք ընդամենը դրվագներ են մի բնակավայրից, որոնք արտացոլում են պառակտումից թշնամանքի վերածված ներհասարակական փոխհարաբերությունների պատկերը, որը, համոզված եմ, գրեթե նույն բնույթն ունի Հայաստանի բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում:

Այ սա է այս ընտրությունների ամենախոշոր պարտությունը : Եվ սա էր ազգին ու պետությանը կործանման ուղղորդողների հիմնական նպատակներից մեկը, որը նրանց կամակատար ՆՓ&ՔՊ контора-ն գերազանց առաջադիմությամբ իրականացրեց և շարունակում է իրականացնել:

Заседание продолжается, господа присяжные заседатели!

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ