Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Պարզունակ ու խեղճ հասարակությունների կառավարման համար բավական են պարզ ու մակերեսային տեխնոլոգիաները

Պարզունակ ու խեղճ հասարակությունների կառավարման համար բավական են պարզ ու մակերեսային տեխնոլոգիաները
06.11.2026 | 17:28


Ինֆորմացիայի մասսայական միջոցները բոլորին հասանելի դարձնելու նպատակներից մեկը, մարդկանց ուշադրությունը լուրջ բաներից շեղելու հետ միասին, նրանց տրամադրություններն իմանալն ու չափելն է, որն էլ տարբեր տեսակի հասարակությունների կառավարումն ավելի էֆեկտիվ դարձնելու միջոց է։
Իսկ կառավարումն ինքն էլ կախված է այն բանից, թե ինչ որակ ունի հասարակությունը, որի չափելն էլ արհեստական բանականության նման տեխնոլոգիաների համար պարզ խնդիր է, քանի որ նրանք, այլ արտակարգ հնարավորությունների հետ միասին, ազատ հաղորդակցվում են բոլոր լեզուներով։
Այսինքն, նրանց համար պարզ խնդիր է, թե, ասենք, Հայաստանի բնակչության կողմից մեկ օրվա մեջ ֆեյսբուքյան գրառումների որ տոկոսն է լուրջ և որն է անլուրջ ու մատից ծծած անգրագետ դատարկախոսություն։
Կամ էլ այդ գրառուների ո՞ր տոկոսում կա միտք, որում կա մտքի իմիտացիա և որում իսպառ բացակայում է որևէ մտքանման բան։
Այն հասարակությունը, որը լուրջ է, նրա կառավարման համար պետք են լուրջ տեխնոլոգիաներ, իսկ պարզունակ ու խեղճ հասարակությունների համար էլ բավական են համապատասխանաբար ավելի պարզ ու մակերեսային տեխնոլոգիաները։
Իսկ բոլոր հասարակությունների կառավարման տեխնոլոգիաների նպատակը նույնն է՝ առաջին հերթին ամրապնդել իշխանությունը և, հետո էլ, կարողանալ մարդկանց կերակրել դատարկ խոստումներով, որն էլ լուրջ լուրջ մարդկանց մոտ մի բան է, իսկ անլուրջների մոտ էլ՝ բոլորովին այլ բան։

Պավել Բարսեղյան
Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ