«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Հայաստանի բնակիչն այլևս միջին վիճակագրական մարդ չէ՞

Հայաստանի բնակիչն այլևս միջին վիճակագրական մարդ չէ՞
03.02.2026 | 12:04

Միջին վիճակագրական մարդու մոտ կա 86 մլրդ. նեյրոն: Յուրաքանչյուր նեյրոնն ունի հազարավոր կապեր` սինապսներ: Յուրաքանչյուր կապը դիտարկվում է իբրև տեղեկատվության (հիշողության) միավոր: Ըստ այդմ, յուրաքանչյուր մարդ ունի շուրջ 2-2.5 պետաբայթ (Pbyte) հիշողություն:

Կարդում եմ «արմատական» ընդդիմության դիրքերից խոսացող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գրառումները, երբեմն լսում վերջիններիս ելույթները: Տպավորություն է, որ նրանք Հայաստանի բնակչին որպես միջին վիճակագրական մարդ չեն ընդունում: «Արմատական» նախկինների առերևույթ համոզմամբ, Հայաստանի բնակիչն ունի ոչ թե 2-2.5 պետաբայթ (Pbyte), այլ ընդամենը մի 150-200 բայթ (Byte) հիշողություն: Թեպետ, ո՞վ գիտի: Միգուցե Հայաստանի բնակիչն այլևս միջին վիճակագրական մարդ չէ՞:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ