Շատ վառ երևակայություն է պետք, որպեսզի պատկերացնենք այն կոնցեպտուալ աբսուրդի չափը, որով մեր իշխանությունները 90-ականների սկզբին իբր թե կառավարում էին, ավելի ճիշտ, կործանում էին մեր՝ դրանից մի քիչ առաջ ծաղկուն երկիրը։
Արցախի ու Հայաստանի վիճակն օր-օրի դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը, ի աջակցություն Արցախի, տպավորիչ էր։ Չեմ ցանկանում անդրադառնալ ելույթ ունեցողների մտքերին...
Երբ մեր հերոսական արցախահայությանը կոչեր, պահանջներ ու նույնիսկ քննադատական բաներ եք գրում, մի պահ կանգ առեք ու, Աստված մի արասցե, ձեզ պատկերացրեք մեր Արցախի հայրենակիցների վիճակում:
Պետությունը վերջին 5 տարիների ընթացքում հավելյալ 5-6 միլիարդի պարտքի տակ են մտցրել ու Լոնդոնի ամենա-ամենաճոխ ու թանկ հատվածում՝ Բուքինգեմյան պալատին մոտ, Մեյֆեյրի դիմաց, Ս. Ջեյմս հրապարակում շենք են գնում դեսպանատան համար։
Հին Դիլիջանում աղջկան ամուսնացնելիս, ունևոր ընտանիքներում ընդունված սովորույթ (ադաթ) է եղել, որ օժիտի (բաժինք) հետ, պարտադիր պետք է կարի մեքենա լիներ, կոմոդ, սնդուկ, «հաշիեն» էլ վրաները գցած:
Վերջին շրջանում հետաքրքիր ու աննկատ փոխվում է մեր հարևան Թուրքիան: ԵՄ-ը բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարում է, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնալ չի կարող և Ռուսաստանի ու Իրանի պես հանդիսանում է սպառնալիք: Էրդողանը Եվրամիության հասցեին է կոշտ սպառնալիքներ հնչեցնում: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները լարված են...