Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

«Հարսնաքարի» խմորը դեռ շատ ջուր կվերցնի

«Հարսնաքարի» խմորը դեռ շատ ջուր կվերցնի
13.07.2012 | 03:40

«Ոստիկանությունը դեռևս ուսումնասիրում է գործը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, երբ նրանից փորձեցինք ճշտել, թե ինչ փուլում է հուլիսի 5-ին «Հարսնաքարում» մոմավառության ժամանակ ոստիկանության և հասարակության միջև բախման միջադեպի քննությունը։ Նկատենք, որ հայրենի լրատվամիջոցներն այս հարցում բաժանվել են երկու մասի և տարբեր կարծիքներ ունեն։ Բնականաբար, ընդդիմադիր լրատվամիջոցները համոզված են, որ բախման առիթը եղել է ոստիկանությունը, իսկ իշխանամետը համոզված է, որ պատճառը պետք է փնտրել հավաքված մարդկանց մեջ։ Չպաշտպանելով տեսակետներից և ոչ մեկը, ուղղակի ֆոտոքրոնիկան փաստում է, որ «Հարսնաքարում» ոստիկանների քանակը բավական մեծ էր, նրանք շատ կանոնավոր կերպով դիրքավորված են եղել, և տպավորությունն այնպիսին էր, որ նրանք պաշարել են «Հարսնաքարը»։ Ինչևէ, հավատանք, որ ոստիկանությունը, այնուամենայնիվ, ամբողջ մեղքը չի բարդի մոմավառության մասնակիցների վրա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ