ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Եթե կամենում ենք ապաքաղաքականացնել կրթական համակարգը, չպետք է սպասենք քաղաքական սրացումների

 Եթե կամենում ենք ապաքաղաքականացնել կրթական համակարգը, չպետք է սպասենք քաղաքական սրացումների
14.05.2024 | 23:08

Դասադուլի իրավական կողմին դեռ հանգամանորեն կանդրադառնամ, սակայն պակաս կարևոր չէ երևույթի զուտ բարոյահոգեբանական կողմը։ Չկա մի երկիր, իսկ Հայաստանը բացառություն չէ, որտեղ ուսանողները հենց քաղաքական թեզերով ոչ միայն չնախաձեռնեն ու չմասնակցեն դասադուլների, այլև չլինեն այդ պայքարի առանցքային հատվածում։ Եվ այս ոլորտում դարձյալ երկակի ստանդարտների անմիտ գործիքին դիմելը դատապարտված է։ Ընդամենը 5 տարի է անցել այն օրից, երբ Ազգային ժողովի ամբիոնից հնչեց «Չի կարող ռեկտոր լինել ուսանողի առաջ դուռ փակած մարդը» հրահանգը, որին հետևեց ռեկտորի պաշտոնանկությունը։

Եթե իրապես կամենում ենք գոնե ողջամիտ չափով ապաքաղաքականացնել կրթական համակարգը, ապա չպետք է սպասենք քաղաքական սրացումների, այլ ի սկզբանե բոլոր առումներով որդեգրենք ապաքաղաքական գործելաոճ։ Մեկ անգամ ևս հպանցիկ ծանոթացեք առնվազն բուհերի հոգաբարձուների խորհուրդների աներկբա քաղաքական հատվածին, դրանց նախագահներին, ամեն ինչ պարզ կդառնա։ Այսքանից հետո ի՞նչ էիք ակնկալում։

Հ. Գ. Ակադեմիական ազատությունը հիմնարար իրավունք է, ոչ թե քաղաքական կոշտ լծակ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 12227

Մեկնաբանություններ