Աղոթարան
13.10.2026 | 00:02
Դո՛ւ Տեր,
որ մեր հանցանքը Քոնը համարեցիր և արդարությունդ շնորհեցիր մեզ,
որ մեր հաշտության փրկանակն Ինքդ Քեզ վրա առար, որ Դու չես դադարում ողորմելուց։
Դարձրու ամբարշտիս երկյուղածությանը բարեպաշտի,
Կոտրվածիս` առողջության անխորտակելի,
Լացածիս` զվարթ ուրախությանն անտխրելի,
Մահվան գերուս` կյանքին անապականելի։
Որպեսզի խոստովանված անունդ, Հիսո՛ւս, փառավորվի Հոր և Սուրբ Հոգուդ հետ՝ երկնքում և երկրի վրա և նրանց բոլոր բնակիչներից,
Հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Մեկնաբանություններ