Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
08.12.2025 | 22:00
Սուրբ Տիրամայր,
Որ Քո մաքուր սրտով մոտեցար Աստծուն մեր փրկության համար,
Բարեխոս եղի՛ր ինձ, իմ ընտանիքին, իմ մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն քո բարության ու հոգևոր պաշտպանության։
Բարեխոս եղի՛ր ինձ բոլոր փորձությունների ժամանակ,
Պահպանի՛ր ինձ վտանգներից, մեղքերից և այն ամենից, որ կարող է հեռացնել ինձ Քրիստոսի ճանապարհից։
Սուրբ Տիրամայր,
մեր հույսի, հավատքի և սրբության խորհրդանիշ, թող քո սրբազան բարեխոսությունն ուղեկցի ինձ այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ