Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Սիրելի Հայրապետ Ամենայն Հայոց

Սիրելի Հայրապետ Ամենայն Հայոց
11.01.2026 | 12:47

Թող մեր Տերը՝ Բարձրյալ, Հիսուս Քրիստոս Ձեզ երկար և առողջ ծառայեցնի Իր իջման վայրում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ