Ըստ Ալեն Սիմոնյանի ու Նիկոլ Փաշինյանի՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պրոֆեսիոնալներ են և եթե աստղաբաշխան պարգևավճարներ չստանան, կթողնեն-կգնան, մասնավորում ավելի բարձր աշխատավարձով կաշխատեն:
Եկեք մի հատ նայենք, թե «պրոֆեսիոնալները», որոնք մասնավոր ոլորտում այդպես պահանջված են, ինչ են աշխատել մինչև պաշտոնի նշանակվելը:
1. Անահիտ Ավանեսյան- 2017-2018 թթ. - «Աբովյան 39» ՍՊԸ տնօրեն, նույն ժամանակահատվածում նաև՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:
2. Արարատ Միրզոյան- 2017֊- 2018 թթ. - ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ:
3. Նիկոլ Փաշինյան- 2017֊- 2018 թթ. - ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար:
4. Մխիթար Հայրապետյան- 2010-2017թթ. - հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում՝ որպես Մերձավոր Արևելքի՝ մասնավորապես Թուրքիայի հարցերով փորձագետ:
5. Գևորգ Պապոյան- 2013-2018 թթ. - «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարքեթինգի բաժնի ղեկավար:
6. Ժաննա Անդրեասյան- 2017-2019 թթ. - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ:
7. Արփինե Սարգսյան- 2018 թ. – Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր):
8. Սուրեն Պապիկյան- 2011-2018 թթ. - դասավանդել է «Քվանտ» վարժարանում
2017-2018 թթ. - աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ:
Պատգամավորների կենսագրություններին ուղղակի չեմ անդրադառնում: Ինքներդ դատեք, թե էս մարդիկ մասնավոր ընկերություններում բարձր աշխատավարձով աշխատելու ինչ շանս ունեն:
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ