Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Էսօր հացի միջազգային օրն ա

Էսօր հացի միջազգային օրն ա
16.10.2026 | 16:10

Հացը միշտ էնքան կարևոր ա եղել մարդու համար, որ հաց են ասել ընդհանրապես՝ ուտելիքին, ավելին՝ ապրուստին են հաց ասել, փողին, հարստությանը։ Օրինակ՝ ասում ենք հանապազօրյա հաց, կամ երբ մեկին զրկում են ապրուստի միջոցից, ասում ենք՝ հացը կտրեցին, իսկ միասին հաց կտրել նշանակում ա բարեկամանալ, հաց ու ջուր տալ նշանակում ա մեկին օգնել, ապրեցնել։ Հացը միշտ ավելին ա եղել, ավելին ա նշանակել քան հացը։ Հացը հոգի ունի։

Իսկ գիտե՞ք, որ անգլերեն լորդ ու լեդի բառերը հենց հացից են կազմված՝ lord բառը հին անգլերենում եղել ա hlāford, այսինքն՝ hlāf - հաց + weard – պահել, իսկ lady-ն եղել ա hlǣfdīge, այսինքն՝ hlǣf - հաց + dīge – հունցել։ Իսկ ռուսն ասում ա хлеб всему голова։

Մեր քարաստանում մենք սովորել ենք քարից հաց քամել, ու մեր համար քարն էլ ա հաց դարձել, այսինքն՝ կյանք ա դարձել։ Մենք քարերից մեր երգերն ենք քամել, մեր եկեղեցիները, մեր խաչքերերը, մեր միջնադարյան պոեզիան։ Ու դրանք դարերով մեր հացն են եղել։

Թող մեր հացը երբեք չպակասի՝ ո՛չ մարմնական, ո՛չ էլ հոգևոր։

Ամեն

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9487

Մեկնաբանություններ