Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Իրանը պատրաստ է դերակատարում ունենալ ԼՂ խնդրում, «եթե կողմերը հետաքրքրված են»

Իրանը պատրաստ է դերակատարում ունենալ ԼՂ խնդրում, «եթե կողմերը հետաքրքրված են»
06.04.2016 | 00:26

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսային զրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճի կարգավորումը: ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զարիֆը շեշտել է, որ Իրանը պատրաստ է դերակատարում ունենալ Ղարաբաղյան խնդրում, եթե կողմերը հետաքրքրված են:

Դիտվել է՝ 2731

Մեկնաբանություններ