Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Արա Այվազյան. Չենք համաձայնելու պնդումներին, թե Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն. Շուշին հայկական մշակութային կենտրոն է

Արա Այվազյան. Չենք համաձայնելու պնդումներին, թե Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն. Շուշին հայկական մշակութային կենտրոն է
20.01.2021 | 21:48

Շուշին հայկական մշակութային կենտրոն է, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Անկախ այն հանգամանքից՝ ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու պնդումներին, թե Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն», - ասաց Այվազյանը: Նախարարը վստահ է, որ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը:

Դիտվել է՝ 8904

Մեկնաբանություններ