Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

«Գերպրոֆեսիոնալ բանակի» գումարելիները

«Գերպրոֆեսիոնալ բանակի» գումարելիները
27.03.2024 | 19:07

Բանակը վերջնականապես «խուրդելու» օվերտոնի հերթական պարտիան այլևս խաղարկված է, մնացածը տեխնիկական մանր-մունր հարցեր են ու ժամանակի հարց:

Հետհաշվարկը սկսված է, բանակում ատեստավորման թեմայով մեկնարկը՝ տրված, ու կասկածից վեր է, որ առաջիկայում հրապարակ կնետվեն «գերպրոֆեսիոնալ բանակ», ունենալու, «ՀՀ ռազմական ծախսերի կրճատման», «պարտադիր ծառառայության ոչ առաջնայնության» և նմանօրինակ տարբեր քվազիթեզեր, որոնք շատ կարճ ժամանակում հանրության ականջին կդառնան սովորական, առօրյա խոսակցություններ:

Որոշ ժամանակ անց էլ բոլորը ծափ կտան::

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5747

Մեկնաբանություններ