Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Թրամփի երդմնակալության ելույթը նախանշելու է նրա ներքին և արտաքին քաղաքական անելիքները

Թրամփի երդմնակալության ելույթը նախանշելու է նրա  ներքին և արտաքին քաղաքական անելիքները
20.01.2025 | 12:38

Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական "Comeback"-ը

Երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ի պատմության կարևորագույն ավանդույթներից մեկն է: Առաջին երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ 1789թ.: Ընդ որում, սահմանադրությամբ նախատեսված տեքստն ամբողջությամբ կարդալուց հետո, Ջորջ Վաշինգտոնն ավելացրեց "So Help Me God"խոսքերը, և այն դարձավ ավանդույթ հաջորդ բոլոր նախագահների երդմնակալության արարողությունների համար: Ի դեպ, Թրամփը դառնում է ԱՄՆ-ի պատմության երկրորդ նախագահը, որ ընտրվում է երկրորդ՝ ոչ անընդմեջ ժամկետով (առաջինը Գ. Քլիվլենդն էր):

Թրամփն օրեր առաջ որոշում կայացրեց երդմնակալության արարողությունն անցկացնել ոչ թե Կոնգրեսի շենքի դիմաց, ինչպես ընդունված է, այլ փակ վայրում, քանի որ եղանակը բավականին ցուրտ է Վաշինգտոնում, և առատ ձյուն է տեղում: Ասյտեղ տեղին է հիշել Նախագահ Հարիսոնի երդմնակալությունը, որի ժամանակ նա մրսեց, հիվանդացավ և արդյունքում մահացավ պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, դառնալով ԱՄՆ-ի պատմության ամենից կարճ պաշտոնավարած նախագահը (չնայած, այդ ժամանակ՝ 1841թ. եղանակը 13 աստիճանով բարձր էր, քան այսօր):

Այսօրվա նրա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները՝ շեշտադրելով ներքին խնդիրների առաջնահերթություններն իր երկրորդ վարչակազմի համար:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 5214

Մեկնաբանություններ