Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.07.2025 | 22:00
Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր նրանց, ովքեր հավատում են Քեզ:
Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք բոլոր սրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանւթյուն և պատիվայժմ և միշտ և հավիտեանս հավիտենից։ Ամեն:
Դիտվել է՝ 4750

Մեկնաբանություններ