Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Բարեփոխվում ենք

Բարեփոխվում ենք
13.06.2008 | 00:00

Սեպտեմբերին կայանալիք ընտրություններում, իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, Երևանի որոշ գործող թաղապետերի առաջ «կարմիր լապտեր» է վառվել՝ վերջիններիս «վերարտադրությունն» այդ պաշտոններում ուղղակիորեն թույլ չտալու համար։ Մասնավորապես, «արգելանք» է առաջադրվել Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին և Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանին, ովքեր այս օրերին «քրտնմխած» աշխատում են «վետոն» չեղյալ ճանաչել տալու ուղղությամբ։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ «կարմիր լույսի» տեխնոլոգիան լիովին տեղավորվում է նոր վարչախմբի ծրագրած երկրորդ սերնդի բարեփոխումների շրջանակներում, դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան հիշյալ թաղապետերի ջանքերը։ Հիշեցնենք, որ Երևանի չորս համայնքներում գարնանը կայացած ընտրություններում երկու գործող թաղապետեր ընդհանրապես չառաջադրվեցին։

Լ. Մ.

Դիտվել է՝ 10377

Մեկնաբանություններ