Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

«Մայրամուտ, որ պետք է կանխել»

«Մայրամուտ, որ պետք է կանխել»
24.08.2026 | 20:52

Մի՞թե պարզ չէր, որ ԱՐՑԱԽԻ կորստից հետո սկսվելու էր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ բարոյալքումն ու կազմաքանդումը, սկսվելու էր ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ տերևաթափը...
...Ստեփանակերտից քառասուն կմ հեռու մի ՀԻՆ քաղաք կար՝ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ։ Քաղաքը պեղվել ու վեր էր հառնել դարերի խորքից։ Ի՞նչ եղավ ԱՐԻԱՎԱՆ գողտրիկ բնակավայրը՝ Սփյուռքի միջոցներով կառուցված։
Ի՞նչ եղավ։
Ո՞ւմ մնացին։
Ծպտուններս դուրս չեկավ՝ բացի լալահառաչ ողբերից ու հուշերից։
Հիմա էլ Երևանից ընդամենը մի քառասուն կմ հեռավորության վրա ՏԻԳՐԱՆԱՇԵՆՆ ենք հանձնելու։ Էս «չեմ ուզում»-ին մի՛ հավատացեք, ՀԱՆՁՆԵԼՈՒ ենք։
Հետո կգա ՍԵՎԱՆԻ հերթը։
Թող որ, ինչպես ասում են, լեզուս պապանձվեր, ձեռքս չորանար՝ նման բան չասեի, չգրեի։ Բայց Հայոց պետականության ԶԱՐԹՈՆՔԸ տեսածի համար ողբերգություն է հիմա։
Լուսահոգի ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ զգուշացնում էր՝ ասելով․ «ՄԱՅՐԱՄՈՒՏ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ»։
...Չկանխեցինք։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ
Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ