Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 
  • Առանց դավանանքի կամ «արմատական ընդդիմադիրը»

    Առանց դավանանքի կամ «արմատական ընդդիմադիրը»

    16.03.2010| 05:40
    Լինում է, չի լինում, չկայացած մի կուսակցություն է լինում։ Էս կուսակցության անդամները մի երթուղային տաքսու ուղևորների քանակի են լինում։ Ոմանք կառարկեն` momento!, բա ո՞նց են դրանք բոլորի աչքերին «թոզ» փչում, թե համաժողովներ են գումարում, վարչության, ինչպես իրենք են ասում, պլենար նիստեր հրավիրում։