Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մեր բոլոր իրավունքները դրված են վաճառքի, սակայն հավաքական հայը անհաղորդ է

Մեր բոլոր իրավունքները դրված են վաճառքի, սակայն հավաքական հայը անհաղորդ է
19.07.2025 | 17:04

Մեդիաների, այդ թվում «Ազատության» տարածած տեղեկատվությունից հետևում է, որ նախ հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայացվում է լոկ «միջանցքի» շուրջ, Արցախի ու իր բնիկ հայերի մասին էլ ոչ մի խոսք, երկրորդ՝ ամերիկացիք առաջարկում են մեր սեփական տարածքը մեզանից վերցնել ու բոլորի հետ կիսել (share with …):

Ի՞նչ է ստացվում, օրը ցերեկով Նիկոլը բանակցում է հայերիս հերթական տարածքը զիջելու մասին, ընդ որում, այս մեկը ավելի ծանր զիջում է լինելու հայերի այս տարածաշրջանում մնալու և Հայաստան պետության գոյության ու կենսունակության համատեքստում, քան նույնիսկ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է:

Հայերն ի՞նչ են անում, շունչները պահած հրաշքի են սպասում, ու ոչ մի ձև չի լինում տեղ հասցնել լայն զանգվածներին, որ հրաշքները նույնիսկ հեքիաթներում չեն լինում: Մի որոշ մասն էլ դրսերում տեղավորվելու ճար է տեսնում:

Մեր բոլոր իրավունքները այլևս դրված են վաճառքի, նույնիսկ կասեի՝ նվիրաբերվում են, սակայն հավաքական հայը անհաղորդ է:

Մի մեծ խնդիր էլ կա, որ չի քննարկվում առանձնապես: Նույնիսկ, եթե մենք միահամուռ անասնական բնազդով որոշել ենք մեզ սատկացնել տալ, այս մի քայլը ուղիղ անվտանգային ռիսկ է՝ ուղղված ՌԴ-ին, քանզի թուրանական ծրագիրը իրենց քթի տակ կյանքի է կոչվելու, իսկ իրենք լավ գիտեն, որ դրա թիվ մեկ թիրախը հենց իրենք են: Եվ հետևաբար, մեր այս անպատասխանատու վարքագիծը սեփական պետութան հանդեպ հանգեցնելու է նաև ռուսների կողմից մեր հանդեպ հերթական պատժիչ գործողության: Իրանի մասին էլ կարծեմ պարզ է:

Ինչ աստիճան բառադի դուրս եկանք մենք՝ գլխիս մեջ տեղավորվելիք չէ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ