ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ձայնալաբ. արվեստի, գիտության և տեխնոլոգիայի փորձարարական հարթակը

Ձայնալաբ. արվեստի, գիտության և տեխնոլոգիայի փորձարարական հարթակը
27.02.2019 | 11:22

Արվեստ հայաստան հիմնադրամը և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը նախաձեռնում են Ձայնալաբը՝ արվեստի, գիտության և տեխնոլոգիայի փորձարարական հարթակը: Ձայնալաբը արվեստի հետազոտական կացարան է, որը կկայանա 2019-ի ապրիլ-օգոստոս ամիսներին, Գյումրիում: Այն կվարի կոմպոզիտոր, դաշնակահար և ձայնային արվեստագետ Վարդան Հարությունյանը:

Ձայնալաբը նպատակ ունի ստեղծելու արդյունավետ միջավայր ձայնարվեստում հետազոտության, փորձարկումների, արտադրության և ներկայացման համար: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալվող ծրագիրը ոգեշնչված է Գյումրից և ակտիվորեն հարաբերվելու է քաղաքի և նրա առօրյայի հետ տարաբնույթ հանրային միջոցառումներով և արվեստային միջամտություններով:

Ենթադրամաշնորհը իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Դիտվել է՝ 4447

Մեկնաբանություններ