Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Ասում են...

Ասում են...
07.12.2010 | 00:00

... թե մեծ է հավանականությունը, որ «բարգավաճականները» շուտով ստիպված կլինեն ապրել «քայլ դեպի աջ, քայլ դեպի ձախ` գնդակահարություն» ժեգլովյան նորմատիվներով։ «Չար լեզուները» պնդում են, թե վերջերս նախագահական նստավայրում բավական կոշտ վերջնագիր են ներկայացրել Գագիկ Ծառուկյանին` «կա՛մ վերջնականապես կողմնորոշվել, կա՛մ հետո չնեղանալ»։ Ընդ որում, ընտրություններում մանևրների, քաղաքական տեխնոլոգիաների և ընդհանուր նպատակների մասին բոլոր խոսակցություններն ու առաջարկությունները մեկընդմիշտ դեն են նետված, իսկ օլիգարխին խորհուրդ են տվել «խելքին զոռ չտալ»։ Առանձնակի դժգոհություն է հարուցում նաև այն հանգամանքը, որ շարունակում է տեղեկություն ստացվել պրոֆիլային նախարարությունների օժանդակությամբ կուսակցության նոր անդամների հավաքագրման, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանի» առանձին պատգամավորների նախաձեռնությունների մասին։

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ