ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Հինգ ճշմարտություն

Հինգ ճշմարտություն
12.09.2025 | 17:18

5 ճշմարտություն, որ մեզանից ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով առաջիկա 10 ամիսներին.

-Ադրբեջանը զինվում է աննկարագրելի մեծ, շատ մեծ ծավալներով։ Միայն բաց աղբյուրների ուսումնասիրությունը բավական են տեսնելու համար, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում պատրաստվել ոչ թե խաղաղ ապրելու, այլ նոր հարձակումների։

-Ադրբեջանը ամրացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք) գրաված հատվածներում իր ռազմական դիրքերը։ Ոչ թե հեռանում է մեր սահմաններից, այլ հակառակը՝ ուժեղացնում է իր դիրքերը նոր ինժեներական կառույցներով՝ դրանք վերածելով Հայաստանի վրա նոր հարձակման իդեալական հարթակների։

-Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն խոսում են, որ «Զանգեզուրի միջանցք» են ստանալու Սյունիքով, այլև դրա իրականացման համար շինարարական աշխատանքներ են տանում, որոնց մեծ մասը պետք է ավարտվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրան զուգահեռ տարվում է մեծ քարոզչական (հատկապես Իրանում ու Ռուսաստանում) ու քաղաքական-դիվանագիտական աշխատանք, որպեսզի վիճարկվի Սյունիքի հայկականությունը, հետևաբար, դրա հանդեպ թուրքական հավակնությունները դառնան ավելի լեգիտիմ։ Ցավոք, այս ուղղությամբ արդեն որոշ հաջողություններ գրանցել են։

-Ադրբեջանում հետևողական քարոզվում է հակահայկականություն։ Դա բարձրացված է պետական մակարդակի՝ «ատելության խոսքի» քարոզից մինչև «Արևմտյան Ադրբեջանի» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի գրավման) շարունակական հանրայնացում։ Դա ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի պատրաստություն է։

-Թուրքիան չի պատրաստվում բացել որևէ սահման, որևէ անցակետ, անել որևէ քայլ, որ կարող է ուժեղացնել Հայաստանը կամ այն դարձնել ավելի ինքնիշխան։ Չկա նման բան, գոյություն չունի նման նպատակ։ Հակառակը՝ Թուրքիան շարունակելու է օգտագործել «սահմանի բացման հետ գալիք դրախտի» թեման որպես խայծ՝ մեր հանրությունը թմրեցնելու ու մեզանից զիջումներ կորզելու համար։

Այս 5 կետերի մասին չեն խոսելու կառավարության նիստերում, պետրոսղազարյանական հեռուստաալիքներով, խոսողներին փորձելու են լռեցնել, պիտակավորել որպես «բայղուշներ» ու «պատերազմ հրահրողներ»։ Բայց դրանից այս իրողությունները չեն փոխվելու։ Թուրքիայում ու Ադրբեջանում պատրաստվում են կուլ տալ Հայաստանը, քանի որ չկա Հայաստանը կառավարողների դիմադրությունը, այլ կա «թշնամու բավարարման քաղաքականություն» (politics of appeasement)։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը պետք է, որ այս ճշմարտությունների մասին ոչ մեկը չխոսի, որպեսզի իրենք պահպանեն իրենց իշխանությունը՝ օրեցօր փոքրացող ու թուլացող Հայաստանում։

Մենք՝ Հայաստանում մեր ու մեր սերունդների երջանիկ ու ազատ կյանքը պատկերացնողներս, պետք է խոսենք, բացատրենք, հանրայնացնենք ու քաղաքական ճանապարհով պայքարենք այս իրողությունների դեմ, վստահ լինելով, որ լուծումներ կան։ Լուծումներ կան, կգտնվեն նորերը թուրքական թշնամանքի դեմ, եթե նման նպատակ սահմանվի։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ