«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ

Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ
24.09.2025 | 13:16

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ունի մեկ բառով անուն՝ կոլաբորացիոնիզմ։ Բարձրագոչ խոսքերի ետևում՝ «չորրորդ հանրապետություն», «խաղաղ օրակարգ», «աշխարհընկալման նոր ձևաչափ»՝ թաքնված է ընդամենը թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պայմանների կատարումը։ Իսկ այդ պայմանների վերջնական նպատակը ունի միայն մեկ իմաստ․ Հայաստանի Հանրապետության լուծարում։

Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունների բոլոր հայտարարությունները, իբր պայմանավորված «պետական շահերով», բառ առ բառ կրկնում են Բաքվի պահանջները։ Սկսած՝ «հայկական ռևանշիզմի» դեմ պայքարից և Եկեղեցու թիրախավորումով, ավարտած՝ Սահմանադրության փոփոխությամբ։

Սա դասական կոլաբորացիոնիստական քաղաքականություն է։ Ի՞նչ է կոլաբորացիոնիզմը։ Դա գիտակցված ծառայություն է թշնամուն՝ սեփական երկրի ու ժողովրդի հաշվին։ Անհրաժեշտ է հիշել, որ պատմական բոլոր օրինակները, Ֆրանսիայից մինչև Մերձավոր Արևելք, ավարտվել են մեկով՝ ազատության, հողի և ապագայի կորստով։

Ինչո՞ւ են իշխանության գործողությունները նմանվում կոլաբորացիոնիզմի։

Հայաստանի իշխանությունները իբր բանակցում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ (այդ գործընթացը նույնիսկ մեծ երևակայության պարագայում բանակցություններ չի ստացվի անվանել)՝ այն երկրների, որոնք սկզբունքորեն հայերին և Հայաստանը համարում են թշնամի և բացահայտ հայտարարում են՝ եթե Հայաստանը չկատարի իրենց նախապայմանները, կվերանա։

Իսկ ի՞նչ ենք մենք լսում Երևանից․ «սահմանազատում», «սահմանագծում», «կոմունիկացիաների բացում», «խաղաղության լաչմերուկ» չորրորդ հանրապետություն և այլ թուրքամետ անհեթեթություններ։

Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը մեր Հայրենիքը հայտարարում է իր « թուրքական պատմական տարածք»։

Արցախահայության իրավունքներից և անվտանգությունից հրաժարումը ներկայացվում է որպես «խաղաղության օրակարգ»։

Բայց ո՞ւմ հետ է այդ «խաղաղությունը»։ Թշնամու, որը հայտարարում է՝ Հայաստանում պիտի ստեղծվի «Արևմտյան Ադրբեջան»։ Սա խաղաղություն չէ, սա Հայաստանի կլանումն է։

Ժողովրդին պարտադրում են մտածել, թե իշխանության առաջարկած իբր ձևաչափում հարաբերությունների կարգավորումը կնշանակի խաղաղություն։ Իրականում դա նշանակում է Հայաստանի հիմնական դիրքերի նվիրաբերում թուրք-ադրբեջանական տանդեմին։ Փաստ է, որ այս իշխանության միակ ձեռքբերումը այսպես կոչված «բանակցությունների ընթացքում» հանդիսանում է այն փաստը (հենց փաստը), որ Թուրքիան և Ադրբեջանը ստանում են իրենց ուզած ամեն ինչ, իսկ հայ ժողովուրդը՝ նվաստացում ու նոր սպառնալիքներ։

Սա է կոլաբորացիոնիզմը։ Այսինքն թշնամու հետ գործարք հայկական պետության և հայ ժողովրդի գոյության հաշվին։

Պատմությունը ցույց է տալիս՝ զիջումը ագրեսորին երբեք խաղաղություն չի բերում, այն միայն մեծացնում է նրա ախորժակը։

Այսօր Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ․

կամ պիտի անվանել ամեն ինչ իր անունով ու կանգնեցնել կոլաբորացիոնիզմի քաղաքականությունը,

կամ վերջնականապես կորցնել պետականությունը հօգուտ «Արևմտյան Ադրբեջան» վիժվածքածին գաղափարի իրականացմանը։

Այսպես կոչված «չորրորդ հանրապետության» մասին բոլոր խոսակցությունները հանգեցնելու են մի իրավիճակի՝ կլինի՞ Հայաստան, թե՞ ոչ։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ