ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Դիվանագիտության դասեր

Դիվանագիտության դասեր
22.08.2025 | 12:29

Տարիներ շարունակ Արևմուտքը խաբել է ասելով, թե դիվանագիտությունը առաջնահերթություն է:

Ֆրեդ Հոլիդեյի «Երկրորդ սառը պատերազմի ձևավորումը» գրքի 35-րդ էջում հստակորեն նշում է, որ բանակցությունների արդյունքում ստացված փաստաթղթերը ոչինչ չարժեն, եթե դրանց հետևում կանգնած չի ռազմական ուժը։

Որպես փաստարկ ներկայացնում է՝ 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանի (ԱՄՆ նախագահ՝ 1981-1989 թ․) ԱՄՆ West point սպայական ակադեմիայում ունեցած ելույթից հետևյալ մեջբերումը․

«Այն երկիրը, որը հավատում է պայմանագրերին ու թղթերին և պատրաստ չէ հարձակումների դիմակայությանը, երբեք չի կարողանա դիմանալ ճնշումներին, որպեսզի իր պատմության հաջորդ էջերը գրի առնի։ Այնպես որ, որոշ հանգամանքներ կան, որոնք ավելի կարևոր են, քան խաղաղությունը»։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ