Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

«Մերձավոր Արևելք գոյություն չունի»

«Մերձավոր Արևելք գոյություն չունի»
28.09.2025 | 13:23

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը կրկին «անկեղծացել» է Մերձավոր Արևելքի հարցում։

Նա լրատվամիջոցների հետ զրույցում մասնավորապես ասել է.

«Մերձավոր Արևելք գոյություն չունի։ Կան ցեղեր և գյուղեր։

Ազգային պետությունները բրիտանացիների և ֆրանսիացիների կողմից ստեղծվել են 1916 թվականին։

Բայց Մերձավոր Արևելքում այդպես չի լինում։

Ամեն ինչ սկսվում է անհատից, ընտանիքից, հետո՝ ցեղից, համայնքից, կրոնից։ Եվ միայն հետո՝ Ազգ»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ․Գ․

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1144427194299765

Դիտվել է՝ 6719

Մեկնաբանություններ