Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ոսկու շուկայում բազմաթիվ թերացումներ են հայտնաբերվել

Ոսկու շուկայում բազմաթիվ թերացումներ են հայտնաբերվել
21.02.2014 | 19:44

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԸ հայտնեց, որ երեկ ստուգումներ են իրականացրել Երևանի երեք ոսկու շուկաներում, որից հետո հանգել են այն եզրակացության, որ այդ ոլորտը բարձիթողի վիճակում է: Հայտնաբերվել են բազմաթիվ թերացումներ. «Ոսկու որակը ստուգել ենք՝ նորմալ է, բայց զարդերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ դեռ 2006 թ. կառավարության ընդունած որոշման համաձայն, կամայական ոսկու և այլ զարդերի վրա պետք է լինեն Սասունցի Դավթի պատկերը, ոսկու հարգը և կազմակերպության համարը: Նրա խոսքով, հարգադրոշմավորումը և դրոշմավորումը միայն լիցենզավորված ընկերությունները կարող են անել, և այդ կազմակերպության կոդը դրոշմվում է Սասունցի Դավթի պատկերի կողքին: Պիպոյանը նշեց, որ շուրջ մեկ տարի իրենց կազմակերպությունը սպառողներից ոսկու որակի հետ կապված բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր է ստանում: «Սա փոխկապակցված շղթա է: Իրացնողը հարգորոշողի վրա է բարդում մեղքը, հարգորոշողը` իրացնողի վրա (հավատացնելով, որ ինքը լավ է դրոշմում, իսկ իրացնողը մշակելիս փչացնում է), մյուս կողմից էլ պետությանն են մեղադրում, նշելով, որ պետությունը, մասնավորապես ֆինանսների նախարարությունն է լիցենզավորված կազմակերպություններին տրամադրում դրոշմող սարքերը` չթողնելով այլ սարքեր կիրառել»,- ասաց ՀԿ-ի նախագահը: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ նշեց, որ այդ դրոշմումները կատարվել են լազերային տպիչի օգնությամբ, որը հին մեթոդ է, դրոշմը խփելիս ոսկին վնասվում է, հետք է մնում, մշակելիս պատկերը ջնջվում է»,- ասաց նա:

Սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների նախագահները նշեցին, որ իրենց առջև պետք է խնդիր դնեն ոսկու իրացման կետերում բացելու այնպիսի տաղավարներ, որոնք հնարավորություն կտան սպառողին ոսկին գնելուց առաջ ստուգել` արդյո՞ք այն իսկական է, քաշն էլ համապատասխանո՞ւմ է նշված քաշին, թե՞ ոչ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 31544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ