Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հիշատակիդ օրն է

Հիշատակիդ օրն է
31.08.2024 | 19:22

Քեզ տրված պատիվը այլևս համարվում է բռնության քարոզ, որովհետև միամտություն ունեցար թուրքութաթար ջարդելու ու աշխարհի թուրքընթացը 100 տարով կասեցնելու:

Քեզ չեն ներելու:

Դեպի շիրիմդ բերող ճամփաները մղձավանջի ոլորաններ են:

Չորս կողմդ զոհի ու նահատակի շիրիմ է, անհամար շիրիմ:

Ե՞րբ էիր այսքան զինվոր ունեցել: Հիմա Զորավարն ես բյուրավոր նահատակների:

Ցասումդ անմեկնելի է: Աչքդ հին ու նոր զինվորներիդ շիրիմներին է, միտքդ՝ անթաղ ու անհիշատակ զինվորներիդ հետ:

Շատ տարիներ առաջ գրել էի, որ մեր հողը խռովել է մեզնից, ուզում է փախչել մեր ոտքի տակից: Գրել էի, որ այն պահելու համար վերջը Քո դուռն ենք գալու ու պահանջելու ենք. վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:

Վաղուց էլ այդպիսի միամիտ բաներ չեմ գրում: Ոչ ոք էլ Քո դուռը չի գալու ու ոչինչ էլ չի պահանջելու:

Հիշատակդ էլ անհետ ջնջվելու է:

ՈՒ էլ ոչ ոք չի հավատալու, որ մեր մեջ Քո նմանն էլ է եղել:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4379

Մեկնաբանություններ